«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են ընդդիմադիր շարժման առաջիկա անելիքները, շարժման մարտավարության եւ սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքի վերաբերյալ հարցերը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հաստատեց, որ հանդիպումը կայացել է. «Նման քննարկումներ պարբերաբար լինում են, դա էլ եղել է հերթական հանդիպումը, որեւէ արտառոց բան չկա», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նա»:
Կարդացեք նաև:
Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում. ներկա կլինի նաեւ վարչապետը. «Ժողովուրդ»
Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ. «Ժողովուրդ»
Ընդդիմությունը Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով ՍԴ դիմելու գործընթաց կսկսի․ «...
Վլադիմիր Գասպարյանի գործով վկաներից մեկին բերման կենթարկեն. «Ժողովուրդ»