«Տիգրան Ավինյանը ձախողել է մայրաքաղաքի կառավարումը». Գևորգ Ստեփանյան

Երևանի  ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության  անդամ Գևորգ Ստեփանյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված  Տիգրան Ավինյանին:  Ստեփանյանը  անդրադարձել է ավագանու հերթական նիստում Ավինյանի կողմից արված արտահերթ ընտրությունների գնալու մասին հայտարարությանը: Նա մասնավորապես ընդգծել է.
«Ավինյանի հայտարարությունից անցել է 24 ժամ։
Ավինյանը հայտարարեց՝ առաջարկել ընթացակարգ՝ Երևանում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Որպես ավագանու անդամ՝ առաջարկում եմ պարզ ընթացակարգ։
Երևանցիների 9% ձայնը ստացած «քաղաքապետը» տալիս է հրաժարական, ավագանին երկու անգամ չի՛ ընտրում քաղաքապետ ու ավագանին արձակվում է օրենքի ուժով։
Դե, ինչ ասեցի՛ք, դե հիմա արե՛ք։
Տիգրա՛ն սիրուն չի՛ ասել, ու չանել…
«Դուխով»,Տիգրա՛ն, դուխոոով