Ակնկալում եմ գործուն աջակցություն՝ պայքարելու իմ նկատմամբ ապօրինաբար գործադրվող ճնշման գործընթացի դեմ.Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել.
-Փաստացի իմ նկատմամբ (ես գործով դեռ վկա եմ անցնում) հարուցված քրեական վարույթի առիթով դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ խոսքի ազատության և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։
Եվ ակնկալում եմ գործուն աջակցություն՝ պայքարելու իմ նկատմամբ ապօրինաբար գործադրվող ճնշման գործընթացի դեմ, քանի որ ես Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ.
✔️խոչընդոտ միջազգայնորեն սահմանված և ներպետական օրենսդրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքի
✔️խոչընդոտ իմ` որպես պատգամավորի, անկախ, անկաշկանդ գործելու իրավունքի
✔️ճնշում, որպեսզի ուրիշի խախտված իրավունքների վերականգնմամբ չզբաղվեմ
✔️արգելք՝ միջազգային գործընկերների հետ հաղորդակցվելու
✔️փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար
Իհարկե, ես շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես որ աշխատում եմ տարիներ շարունակ և հավատարիմ եմ մնում արդարության, թափանցիկության ու մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանության իմ հանձնառությանը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ