ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների հետ համաժողովին

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարը ԱՊՀ մասնակից պետությունների հետ համաժողովի կմասնակցի:Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հոկտեմբերի 9-11-ը Ղազախստանի Հանրապետությունում՝ Ալմաթիում կմասնակցի՝ ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 46-րդ նստաշրջանին: