Սեպտեմբերի 27-ին, ժամը 01:48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. կա արգելափակված տուժած:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Կարդացեք նաև:
Հարուստ կենսագրություն ունեցող դատախազը հասցրել է մեծ եկամուտներ կուտակել ու ստանալ. «Ժողովուրդ»
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն
ԲԴԽ անդամները կիրակի օրը հավաքվելու են. որոշվում է 5 դատավորների ճակատագիրը. «Ժողովուրդ»
Արցախում 13 տնտեսավարողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների գների բարձրա...