Այսօր Սուրբ Զատիկ է և տոնի առիթով փաստաբանների միջոցով իր շնորհավորական ուղերձն է հղել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը: Սոցիալական ցանցի նրա էջում մասնավորապես ասված է.
ՙՙՀիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է:
Մեծ ավետիս.
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»
Սիրելի արաբկիրցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, հայ ժողովրդին Հայաստանում և Սփյուռքում:
Սուրբ Զատիկն ուրախության տոն է: Թող որ հույսը, հավատն ու սերն առաջնորդեն մեր սրտերը, մտքերն ու գործողությունները:
Սիրով ձեր` Արամ Ազատյան ՚՚
Հ.Գ. Արամ Ազատյանի համաձայնությամբ՝ նրա ֆեյսբուքյան անձնական օգտահաշիվը կառավարվում է ազգականի կողմից
Արամ Ազատյանը Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
