«Նախորդ՝ 30 տարվա ընտրություններին հետեւած եւ մասնակցած անձինք միաբերան պնդում են, որ ոչ մի ընտրության ժամանակ մեր երկրում այսչափ վախի մթնոլորտ չի եղել, որ շարքային մարդիկ պատժվեն ընդդիմությանը պաշտպանելու համար, վախենան իրենց կարծիքը հայտնել, եթե այն ընդդիմության օգտին է, զգուշանան իրենց նախընտրությունների մասին խոսել եւ ընդդիմադիր թեկնածուներին բացեիբաց պաշտպանել: Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որը ՀՀԿ-ի իշխանության տարիներին անարգել քարոզչություն էր անում, խոսում իշխանական ճնշումների եւ վախի մթնոլորտի մասին, այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ մարդիկ վախենում են ընդդիմադիր կարծիք արտահայտել, ընդդիմություն լինել, ընդդիմադիրների կողքին կանգնել: Նա ոչ միայն ընդդիմադիր գործիչներին է հալածում, այլեւ՝ շարքային մարդկանց, որոնք դեմ են իշխանություններին, ընդդիմադիր հայացքներ ունեն:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
