Անկարան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը՝ տեխնիկական ընթացակարգերն ավարտելուց հետո․ Քըլըչ

Երկու երկրների միջև սահմանի բացման գործընթացը գտնվում է տեխնիկական նախապատրաստման ավարտական փուլում, իսկ կարգավորման վերաբերյալ քաղաքական որոշումն արդեն ընդունվել է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Նրա խոսքով՝ նախկինում արդեն իսկ համաձայնեցվել էր սահմանի բացման հարցը։ «Մենք արդեն որոշել ենք, որ երբ գա համապատասխան ժամանակը և ձևականությունները ավարտվեն, մենք կբացենք սահմանը», — նշել է Քըլըչը։

Նա հստակեցրել է, որ ենթակառուցվածքային նախապատրաստությունը գրեթե ավարտված է, սակայն դեռ մնում են տեխնիկական և վարչական ընթացակարգեր, այդ թվում՝ անցակետերում անձնակազմի նշանակումը, կապուղիների միացումը և այլ կազմակերպչական հարցեր։