Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.
«Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․»։

Երեկ լսեցինք հերթական բոթը․ ՔՊ֊ի քարոզչական պաստառը պոկելու գործով ձերբակալված քաղաքացին ոստիկանության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելուց հետո հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ինքնասպանություն է գործել։

Ինչպե՞ս եք մարսելու այս ինքնասպանությունը։ Մահաբեր պիտակը, որ արդարացիորեն տվել է ձեզ ժողովուրդը, լավագույնս բնորոշում է ձեզ։

Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը։