Սպանված լրագրող Ջամալ Հաշոգիի հարսնացուն՝ Խադիջա Ջենգիզը պահանջել է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են իր փեսացուի մահվան մեջ, պատասխան տան:
Նրա խոսքով՝ Ջամալ Հաշոգին շատ հուզված է եղել, երբ առաջին անգամ սեպտեմբերի 28-ին գնացել է Սաուդյան Արաբիայի դեսպանատուն, սակայն ամեն ինչ հարթ է ընթացել, այդ իսկ պատճառով էլ, երկրորդ անգամ ավելի հանգիստ է գնացել դեսպանատուն:
Լրագողի հարսնացուն, մասնավորապես, ասել է. «Նա կարծում էր, թե Թուրքիան ապահով երկիր է և եթե իրեն ձերբակալեն կամ հարցաքննեն, ամեն ինչ լավ ավարտ կունենա»: Այնինչ, լրագրողի համար ամեն ինչ վատ վերջացավ:
Կարդացեք նաև:
ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը. Լավրով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները՝ հայերին. Զախարովա
Քննարկման թեման կրկին արցախահայերի իրավունքներն էին.Թագուհի Թովմասյան
Արևմուտքի հետ հարաբերությունները հիմա ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ․ Մեդվեդև