Սպանված լրագրող Ջամալ Հաշոգիի հարսնացուն՝ Խադիջա Ջենգիզը պահանջել է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են իր փեսացուի մահվան մեջ, պատասխան տան:
Նրա խոսքով՝ Ջամալ Հաշոգին շատ հուզված է եղել, երբ առաջին անգամ սեպտեմբերի 28-ին գնացել է Սաուդյան Արաբիայի դեսպանատուն, սակայն ամեն ինչ հարթ է ընթացել, այդ իսկ պատճառով էլ, երկրորդ անգամ ավելի հանգիստ է գնացել դեսպանատուն:
Լրագողի հարսնացուն, մասնավորապես, ասել է. «Նա կարծում էր, թե Թուրքիան ապահով երկիր է և եթե իրեն ձերբակալեն կամ հարցաքննեն, ամեն ինչ լավ ավարտ կունենա»: Այնինչ, լրագրողի համար ամեն ինչ վատ վերջացավ:
Կարդացեք նաև:
Արևմուտքի հետ հարաբերությունները հիմա ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ․ Մեդվեդև
«Հավաքվում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ»․ «Սրբազան Շարժում»
Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ
ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ԱՄՆ-ի իշխա...