ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանը նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- ասված է հրամանագրում:
Կարդացեք նաև:
Ընդդիմադիրները նամակով դիմել են Լիտվայի նախագահին՝ առաջարկելով վաղը հանդիպել իրենց հետ
Ռուսաստանը եւ Իրանը պատրաստում են փաստաթղթեր. Լավրով
Պուտինին ուղղված նամակը նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանի կողմից իրականացված ագրե...
ԵՄ-ի ջանքերը ուղղված Արցախյան հակամարտության կարգավորմանը. Թագուհի Թովմասյան