Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն, գրում է «Արևելքը»: Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:
Կարդացեք նաև:
Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրեական հետախույզները Արցախից բերված ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Առաջին անգամ եմ նման բան լսում և զարմացած եմ. ըմբիշ Մալխաս Ամոյանն արձագանքում է նախարարին. «Ժողովու...