Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն, գրում է «Արևելքը»: Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:
Կարդացեք նաև:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար
Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը վաճառել. «Հրապարակ»
Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը՝ գլխադասային հանձնաժողովի օրակարգում․ ինչ է սպաս...
Կարբի գյուղի բնակչուհու որդին կալանավորվել է՝ մորը ծեծելով կյանքից զրկելու մեղադրանքով