Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշ¬ման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին։
Կարդացեք նաև:
«Դատավորի կիրակին». ՀՀ դատավորների միությունը նախաձեռնում է ուխտագնացություն՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Է...
ԵԱՏՄ-ից եկող բեռները մաքսազերծվելո՞ւ են. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում. «Ժողովուրդ»