ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա
նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի ապրիլի 12-16-ը ներառյալ:
2. Գնել Սանոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը:
Կարդացեք նաև:
ՖՈՏՈ. Եվրախորհրդարանում Թագուհի Թովմասյանին են փոխանցել հայտարարություն Լաչինի միջանցքի վերաբերյալ
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք և տեղ-տեղ մերկասառույց է
Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ- ն. «Ժողովուրդ»
Դոլարի փոխարժեքը նվազել է 453 դրամից. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ