Շնորհակալություն,սիրելի բուժաշխատողներ

Բժշկի մասնագիտությունը մարդկայինն է ամենամարդկայիններից ու հատկապես QOVID-ի համավարակի օրերին, բուժաշխատողների կատարած գործը արժանի է երախտագիտության ու հարգանքի:
Ինչպես հանրապետության բոլոր բուժաշխատողները, այնպես էլ «Գյումրի բժշկական կենտրոն»-ի աշխատակիցները վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը անում են անգամ անհնարը հիվանդներին բուժելու համար:
Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել «Գյումրի բժշկական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանին հրաշալի կոլեկտիվ ունենալու և այն բարձր պրոֆեսիոնալիզմով ղեկավարելու համար:
Շնորհակալություն բժշկական կենտրոնի այն բուժաշխատողներին, որոնք համավարակի այս օրերին ջանք ու եռանդ չխնայեցին իրենց դիմող հիվանդների՝ ինչպես նաև իմ և մորս ապաքինման գործում:
Շնորհակալություն
Արմենուհի Պողոսյան