Հակոբ Արշակյանը երեք օրով ԱՄՆ-ում էր

Այս օրերին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը գտնվում էր ԱՄՆ-ում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա այնտեղ է գտնվել մարտի 24-26-ը:

Նա այնտեղ էր մեկնել՝ մասնակցելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք Համահայկական ֆուտբոլի երիտասարդական ասոցիացիայի տարեկան միջոցառմանը:

Նշվում է, թե գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը: