Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարում։
Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով մրցեց ռումինացի Բոգդան-Դանիել Դյակի հետ եւ հաղթեց 62 քայլում։ Լեւոն Արոնյանը վաստակեց 4,5 միավոր եւ բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ։ Առաջատարը ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն է, որն ունի 5,5 միավոր։
Նախորդ տուրում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, դրանից առաջ կրել էր մեկ պարտություն, հինգ պարտիա ավարտել ոչ ոքի։
Հունիսի 14-ին անցկացվելիք վերջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր ՌաջաբովըL7wn A8wnjan
Կարդացեք նաև:
ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Գեղարքունիքում 6 անձի կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Դատավորները աշխատավարձի 50 և 80 տոկոսի չափով հավելավճար կստանան. «Ժողովուրդ»
«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելը՝ կյանքի ու մահու հարց. «Հրապարակ»