Աշխարհի չեմպիոի գավաթակիր Էդգար Բոջուկյանը հայրենի Վանաձորի հարազատ զավակն է: Նա բոլոր սպորտային մրցություններում միշտ բարձր է պահել հայի ու Հայաստանի պատիվը: Էդգարի երկու եղբայրներներն էլ մարզական աշխարհում հայտնի մարզիկներ են, ովքեր մշտապես արժանացելեն բարձր պարգևների: Նրանց տեսակն է այդպիսին՝ պայքարող ու հաղթանակի հասնող, պատվո հարթակին տիրոջ նման հպարտորեն կանգնող: Բոջուկյան եղբայրներին հաղթողի հոգեբանությունն ու կամային հատկանիշները փոխանցվել են իրենց հորից՝ Միշա Բոջուկյանից: Փոխանցվել են ու կաթիլ առ կաթիլ անցնելով երակներով, ապացուցել են աշխարհին, որ հայը պարտվել ու խոնարհվել չգիտի, որ Բոջուկյաններն անպարտելի են բոլոր ոլորտներում և պատրաստ են մրցունակ լինել նաև քաղաքականության մեջ՝ բարգավաճ Հայաստան կառուցելու ճանապարհին:
Վերջին երեք տարիները, ինչպես Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասի, այնպես էլ Բոջուկյան եղբայրների համար եղել են խորը հիասթափության տարիներ: Էդգար Բոջուկյանը հավաստիացնում է ՝ երկրի առջեւ ծառացել են լրջագույն խնդիրներ` անվտանգության հարցերից մինչև սոցիալական խնդիրներ, իսկ դրանց լուծումը պետք է սկսել համայնքային ոլորտից:
«Մեզանից յուրաքանչյուրի համար 2020 թվականը թողել էչսպիացող վերքեր և մենք այդ խաչը ամբողջ կյանքումկրելով պետք է շարունակենք ապրել և արարել: Այո, մենք պարտավոր ենք հանուն մեր անմահ հերոսների, հանուն հերոսածին մայրերի շարունակելապրել, շենացնել մեր երկիրը: Մենք պարտք ունենք մեր լինելիության համար և այդ պարտքը պետք է կատարենք հանուն մեր տղերքի, մեր ազգի» . ասում է Վանաձորի ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուն:
-Պարոն Բոջուկյան, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Դուք գլխավորում եք Բարգավաճ Հայաստան կուսակցության Վանաձորի համամասնական ցուցակը: Ինչու ՞ և ինչպե ՞ս որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում:
-Պետք է նշեմ, որ 2011 թվականից ԲՀԿ անդամ եմ , արդեն մեկ տարուց ավել կատարում եմ Վանաձոր-Գուգարք տարածաշրջանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պարտականությունը և բոլոր այս տարիներին մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ի սկզբանե կանգնած է սեփական ժողովրդի կողքին, իր գործունեության ընթացքում ջանք ու եռանդ չխնայելով ժողովրդի հոգսը հնարավորինս թեթևացնելու ուղղությամբ: Նա իր անձնական օրինակով վաղուց է ապացուցել, որ մեկ միասնական թիմով կենսակոչում են կուսակցության ծրագերն ու նախաձեռնությունները՝ արժանապատիվ օրինակ հանդիսանալով երիտասարդ սերնդի համար: Այդ է պատճառը, որ այս օրերին ևս, մեր շարքերը համալրվում են շնորհալի ու պատասխանատու երիտասարդներով: Գագիկ Ծառուկյանը խոսքը գործ դարձնող անհատ է, նվիրյալ, որ իր շուրջը համախմբել է պատվախնդիր մարդկանց: Ես ևս , իմ հարազատ եղբայրների հետ մարզական աշխարհում միշտ բարձր եմ պահել հայի պատիվը և վանաձորցին իր փորձով է համոզվել, որ մեր խոսքը գործից չի տարբերվում: Այսօր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար գործուն քայլեր են անհրաժեշտ, այդ իսկ պատճառով էլ կուսակցությունը այս ընտրատարածքում առաջադրել է իմ թեկնածությունը:
-Դուք մարզական աշխարհի մարդ եք և մտնում եք քաղաքականություն, ունե՞ք արդյոք վստահության երաշխիք, որ վանաձորցին իր ձայնը Ձեզ է տալու, հատկապես,որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը:
-Պետք է համաձայնեմ, որ ես լինելով մարզական աշխարհի ներկայացուցիչ մտել եմ քաղաքական ընտրապայքարի մեջ: Ավելին ասեմ, մենք երեք եղբայրներ ենք, երեքս էլ սպորտի վարպետներ «Մարտեր առանց կանոնների» մարզաձևում: Մեծ եղբայրս՝ Վահան Բոջուկյանը աշխարհի կրկնակի, ԵՎրոպայի քառակի չեմպիոն է, արժանացել է սև գոտու: Մյուս եղբայրս՝ Վարդան Բոջուկյանը միջազգային կարգի մրցավար է, ԵՎրոպայի չեմպիոն: Ես 2011 թվականին դարձելեմ աշխարհի չեմպիոն, արժանացել սև գոտու, միջազգային կարգի սպորտի վարպետ եմ:
Անձամբ համոզված եմ, որ իմ համաքաղաքացիները ճանաչելով մեզ և ծանոթ լինելով մեր՝ խոսքը գործ դարձնելու որդեգրած սկզբունքին ու վճռականությանը իրենց ձայնը կտան մեզ: Իսկ առաջին հերթին մենք հավատավոր հայ ենք, հպարտությամբ եմ փաստում ՝լավ մարդու զավակներ ենք և փառք Աստծո, ճանաչելիության, առավել ևս՝ ինքնահաստատվելու խնդիր չունենք: Կարող եք շրջել Վանաձոր քաղաքում և ինքներդ համոզվել, որ մեր գովազդով պաստառներ չկան քաղաքի ոչ մի վայրում:
-Ի թիվս այլոց, Ձեզ հետ մրցապայքարի մեջ է նաև գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Մտավախություն չունե՞ք, որ վարչական լծակների օգտագործումով նա լուրջ հաջողությունների կարող է հասնել:
-Ճիշտն ասած, ես մտերիմ հարաբերություններ ունեմ իմ բոլոր մրցակիցների հետ: Վանաձորցին միշտ էլ արդարության սկզբունքով է մասնակցում բոլոր նախընտրական գործընթացներին և ես երբևէ չեմ զգացել, որ հաղթանակի հասնելու համար վարչական լծակներ կամ ռեսուրսներ օգտագործվեն:
–Վանաձորում ո՞ ր խնդիրներն են առաջնահերթ կարևորում, որոնք ընտրվելու դեպքում կյանքի կկոչեիք: Ձեր նախընտրական ծրագրերի մասին մի փոքր խոսեք
– Գաղտնիք չէ, որ ապրում ենք դժվարին ժամանակաշրջան՝ պատերազմական ու համաճարակի ու նկատի ունենալով ժամանակի հրամայականը, պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Դրական արդյունքի հասնելու համար մեր թիմը մշակել է համայնքի զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված 17 կետից բաղկացած ծրագիր, որի բոլոր դրույթներն էլ համարվում են կարևոր ու հրատապ լուծում պահանջող:
Արդեն նշել եմ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս տարիներին ապացուցել է, որ իր կողմից առաջ քաշված բոլոր ծրագրերը կենսակոչվել են: Նույն աշխատաոճով էլ մենք իրականացնելու ենք Վանաձորի հետ կապված բոլոր կարևոր ծրագրային աշխատանքները: Մեր առջև դրել ենք հստակ նպատակ՝ շարունակական աջակցություն տրամադրել բոլոր կարիքավորներին՝ սոցիալապես անապահովներին, հաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին, տարեցներին, զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին:
Անհրաժեշտ է վերացնել մեր քաղաքի աղբահանության և ջրահեռացման համակարգերի աշխատանքներում եղած թերությունները, լուծել խնդիրները:
Առաջնային կարևորություն կտրվի կրթօջախներին, սոցիալական բնակարանաշինությունը, բազմաբնակարան շենքերի բարեկարգմանը և տանիքների վերանորոգմանը: Կստեղծվի նոր ավան , որտեղ սոցիալապես անապահով, ինչպես նաև նորաստեղծ ընտանիքները կունենան իրենց նոր բնակարանները, վերջնականապես վերացնելով «տնակային ավան» հասկացությունը: Մեր ծրագրային դրույթներում կարևոր տեղ ունի քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի նոր ցանցի ստեղծումը:
Ի հավաստումն ասվածի, նշեմ, որ մենք առաջնորդվում ենք «Եկել է գործելու ժամանակը» կարգախոսով: Մեր համաքաղաքացիները մեզ ճանաչում են , ծանոթ են խոսքը գործ դարձնելու մեր վճռականությանը, քանզի մենք մեր ապրած կյանքով ,մեր հաղթանակներով բազմիցս ապացուցել ենք, որ միշտ բարձր ենք պահել Հարազատ Վանաձորի ու մեր սիրելի վանաձորցիների պատիվը և այսուհետ ևս շարունակելու ենք ապրել մեր որդեգրած սկզբունքով:
Լիլիթ Ավետիսյան