Ընտրություններին մասնակցում ենք հաղթելու պատրաստակամությամբ. ասում է «Մարտեր առանց կանոնների» մարզաաձևում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած, Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Էդգար Բոջուկյանը

Աշխարհի չեմպիոի գավաթակիր Էդգար Բոջուկյանը հայրենի Վանաձորի հարազատ զավակն է: Նա բոլոր սպորտային մրցություններում միշտ բարձր է պահել հայի ու Հայաստանի պատիվը: Էդգարի երկու եղբայրներներն էլ մարզական աշխարհում հայտնի  մարզիկներ են, ովքեր մշտապես արժանացելեն  բարձր պարգևների: Նրանց տեսակն է այդպիսին՝ պայքարող ու հաղթանակի հասնող, պատվո հարթակին տիրոջ նման հպարտորեն կանգնող:  Բոջուկյան եղբայրներին հաղթողի հոգեբանությունն ու կամային հատկանիշները  փոխանցվել են իրենց հորից՝ Միշա Բոջուկյանից: Փոխանցվել են ու կաթիլ առ կաթիլ անցնելով երակներով, ապացուցել են աշխարհին, որ հայը պարտվել ու խոնարհվել չգիտի, որ Բոջուկյաններն անպարտելի են բոլոր ոլորտներում և պատրաստ են մրցունակ լինել նաև քաղաքականության մեջ՝ բարգավաճ Հայաստան կառուցելու ճանապարհին:

Վերջին երեք տարիները, ինչպես                                                    Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասի, այնպես էլ Բոջուկյան եղբայրների համար եղել են խորը հիասթափության տարիներ: Էդգար Բոջուկյանը հավաստիացնում է ՝ երկրի առջեւ ծառացել են լրջագույն խնդիրներ` անվտանգության հարցերից մինչև սոցիալական խնդիրներ, իսկ դրանց  լուծումը պետք է սկսել համայնքային ոլորտից:

«Մեզանից յուրաքանչյուրի համար 2020  թվականը թողել էչսպիացող վերքեր և մենք այդ խաչը ամբողջ կյանքումկրելով պետք է շարունակենք ապրել և արարել: Այո, մենք պարտավոր ենք հանուն մեր անմահ հերոսների, հանուն հերոսածին մայրերի շարունակելապրել, շենացնել մեր երկիրը: Մենք պարտք ունենք մեր լինելիության համար և այդ պարտքը պետք է կատարենք հանուն մեր տղերքի, մեր ազգի» . ասում է Վանաձորի ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուն:

-Պարոն Բոջուկյան, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Դուք գլխավորում եք Բարգավաճ Հայաստան կուսակցության Վանաձորի  համամասնական ցուցակը: Ինչու ՞ և ինչպե ՞ս որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում:

-Պետք է նշեմ, որ 2011 թվականից ԲՀԿ անդամ եմ , արդեն մեկ տարուց ավել  կատարում եմ  Վանաձոր-Գուգարք տարածաշրջանի «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության ղեկավարի պարտականությունը և բոլոր այս տարիներին մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,  ի                                            սկզբանե կանգնած է սեփական ժողովրդի կողքին,  իր գործունեության ընթացքում ջանք ու եռանդ չխնայելով ժողովրդի  հոգսը  հնարավորինս թեթևացնելու ուղղությամբ: Նա իր անձնական օրինակով վաղուց է ապացուցել, որ մեկ միասնական թիմով  կենսակոչում են կուսակցության ծրագերն ու նախաձեռնությունները՝ արժանապատիվ օրինակ հանդիսանալով երիտասարդ սերնդի համար: Այդ է պատճառը, որ այս օրերին ևս,  մեր շարքերը համալրվում են  շնորհալի ու պատասխանատու երիտասարդներով: Գագիկ Ծառուկյանը խոսքը գործ դարձնող անհատ է, նվիրյալ, որ իր շուրջը համախմբել է պատվախնդիր մարդկանց: Ես  ևս , իմ հարազատ  եղբայրների հետ մարզական աշխարհում  միշտ բարձր եմ պահել հայի պատիվը և վանաձորցին իր փորձով է համոզվել, որ մեր խոսքը գործից չի տարբերվում: Այսօր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար գործուն քայլեր են անհրաժեշտ, այդ իսկ պատճառով էլ կուսակցությունը այս ընտրատարածքում առաջադրել է իմ թեկնածությունը:

 -Դուք մարզական աշխարհի մարդ եք և մտնում եք քաղաքականություն, ունե՞ք արդյոք վստահության երաշխիք, որ վանաձորցին իր ձայնը Ձեզ է տալու, հատկապես,որ    խորհրդարանական ընտրությունների ժամանակ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը:

-Պետք է համաձայնեմ, որ ես լինելով մարզական աշխարհի ներկայացուցիչ մտել եմ քաղաքական ընտրապայքարի մեջ:  Ավելին ասեմ,  մենք երեք եղբայրներ ենք, երեքս էլ սպորտի վարպետներ  «Մարտեր առանց կանոնների» մարզաձևում: Մեծ եղբայրս՝  Վահան Բոջուկյանը աշխարհի կրկնակի, ԵՎրոպայի քառակի չեմպիոն է, արժանացել է  սև  գոտու: Մյուս եղբայրս՝ Վարդան Բոջուկյանը միջազգային կարգի մրցավար է, ԵՎրոպայի չեմպիոն: Ես 2011 թվականին դարձելեմ աշխարհի չեմպիոն, արժանացել սև գոտու, միջազգային կարգի սպորտի վարպետ եմ:

Անձամբ համոզված եմ, որ իմ համաքաղաքացիները ճանաչելով մեզ և ծանոթ լինելով մեր՝ խոսքը գործ դարձնելու որդեգրած սկզբունքին ու վճռականությանը իրենց ձայնը կտան մեզ: Իսկ առաջին հերթին մենք հավատավոր հայ ենք, հպարտությամբ եմ փաստում ՝լավ մարդու զավակներ ենք և փառք Աստծո, ճանաչելիության, առավել ևս՝ ինքնահաստատվելու խնդիր չունենք: Կարող եք շրջել Վանաձոր քաղաքում և ինքներդ համոզվել, որ մեր գովազդով պաստառներ չկան քաղաքի ոչ մի վայրում:

-Ի թիվս այլոց, Ձեզ հետ մրցապայքարի մեջ է նաև գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Մտավախություն չունե՞ք, որ վարչական լծակների օգտագործումով նա լուրջ հաջողությունների կարող է հասնել:

-Ճիշտն ասած, ես մտերիմ հարաբերություններ ունեմ իմ բոլոր մրցակիցների հետ: Վանաձորցին միշտ էլ արդարության սկզբունքով է մասնակցում բոլոր նախընտրական գործընթացներին և ես երբևէ չեմ զգացել, որ հաղթանակի հասնելու համար վարչական լծակներ կամ ռեսուրսներ օգտագործվեն:

Վանաձորում ո՞ ր խնդիրներն են առաջնահերթ կարևորում, որոնք ընտրվելու դեպքում կյանքի կկոչեիք: Ձեր նախընտրական ծրագրերի մասին մի փոքր խոսեք

– Գաղտնիք չէ, որ ապրում ենք դժվարին ժամանակաշրջան՝ պատերազմական ու համաճարակի ու նկատի ունենալով ժամանակի հրամայականը,  պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Դրական արդյունքի հասնելու համար մեր  թիմը մշակել է համայնքի զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված  17 կետից բաղկացած ծրագիր, որի բոլոր դրույթներն էլ համարվում են կարևոր ու հրատապ լուծում պահանջող:

Արդեն նշել եմ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս տարիներին ապացուցել է, որ իր կողմից առաջ քաշված բոլոր ծրագրերը  կենսակոչվել են: Նույն  աշխատաոճով էլ   մենք իրականացնելու ենք Վանաձորի հետ կապված  բոլոր կարևոր ծրագրային աշխատանքները: Մեր առջև դրել ենք հստակ նպատակ՝ շարունակական աջակցություն տրամադրել բոլոր կարիքավորներին՝ սոցիալապես անապահովներին, հաշմանդամներին, բազմազավակ  ընտանիքներին, տարեցներին, զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին:

Անհրաժեշտ է վերացնել մեր քաղաքի  աղբահանության  և ջրահեռացման համակարգերի աշխատանքներում եղած թերությունները, լուծել խնդիրները:

Առաջնային կարևորություն կտրվի կրթօջախներին,  սոցիալական բնակարանաշինությունը, բազմաբնակարան շենքերի բարեկարգմանը և տանիքների վերանորոգմանը: Կստեղծվի նոր ավան , որտեղ  սոցիալապես անապահով, ինչպես նաև  նորաստեղծ ընտանիքները կունենան իրենց նոր բնակարանները, վերջնականապես վերացնելով  «տնակային ավան» հասկացությունը: Մեր ծրագրային դրույթներում կարևոր տեղ ունի քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի նոր ցանցի ստեղծումը:

Ի հավաստումն ասվածի, նշեմ, որ  մենք առաջնորդվում ենք «Եկել է գործելու ժամանակը» կարգախոսով: Մեր համաքաղաքացիները մեզ  ճանաչում են , ծանոթ են խոսքը գործ դարձնելու մեր վճռականությանը, քանզի  մենք մեր ապրած կյանքով ,մեր հաղթանակներով բազմիցս ապացուցել ենք, որ միշտ բարձր ենք պահել Հարազատ Վանաձորի ու մեր սիրելի վանաձորցիների պատիվը և այսուհետ ևս շարունակելու ենք ապրել մեր որդեգրած սկզբունքով:

Լիլիթ Ավետիսյան