Մասիս խոշորացված համայնքում նախնական արդյունքներով հաղթանակ է տարել «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։ Մասիսի երիտասարդ համայնքապետ, համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը Մասիս խոշորացված համայնքի՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություննեում արձանագրած արդյունքներով արդեն, վերահաստատեց, որ Մասիսի տարածաշրջանի ժողովուրդը հավատում և բարձր է գնահատում իրեն: Նրան Ճանաչում են ոչ միայն համայնքապետի իր գործունեությամբ, այլև որպես մտահոգ ու պատասխանատու մարդու, ով իր սկզբունքային ու աշխատասեր էությամբ կարողացել է իր գործունեության ընթացքում ուշադրության կենտրոնում պահել համայնքի բոլոր հատվածները, անձամբ հետևողական լինել լինել բոլոր խնդիրների հանդեպ և վերահսկել դրանց լուծման ընթացքը: Մասիսցին նրան վստահել է նաև՝ որպես Մասիսում ծնված ու իր կենսագրությունը հարազատ քաղաքում կերտած անհատի, ով մշտապես զբաղված է քաղաքի թե ներկայի անցուդարձով, թե վաղվա օրվա մտահոգությամբ:
Երեկ երեկոյից չեն դադարում Դավիթ Համբարձումյանին ուղղված շնորհավորանքները:
Blic.am-ը միանում է հնչած շնորհավորանքներին , Դավիթ Համ բարձումյանին մաղթելով առողջություն և վերընթաց հաջողություններ աշխատանքում: