Մասիսցին կրկին հավատով իր քվեն տվեց Դավիթ Համբարձումյանին

Մասիս խոշորացված համայնքում նախնական արդյունքներով հաղթանակ է տարել «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։ Մասիսի երիտասարդ համայնքապետ,  համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը Մասիս խոշորացված համայնքի՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություննեում արձանագրած արդյունքներով արդեն, վերահաստատեց,  որ Մասիսի տարածաշրջանի ժողովուրդը հավատում և բարձր է գնահատում  իրեն: Նրան Ճանաչում են ոչ միայն համայնքապետի իր գործունեությամբ, այլև որպես մտահոգ ու պատասխանատու մարդու, ով իր սկզբունքային ու աշխատասեր էությամբ կարողացել է իր գործունեության ընթացքում ուշադրության կենտրոնում պահել համայնքի բոլոր հատվածները, անձամբ հետևողական լինել  լինել բոլոր խնդիրների հանդեպ  և վերահսկել դրանց լուծման ընթացքը: Մասիսցին նրան վստահել է նաև՝  որպես Մասիսում ծնված ու իր կենսագրությունը հարազատ քաղաքում կերտած անհատի, ով մշտապես զբաղված է քաղաքի թե ներկայի անցուդարձով, թե վաղվա օրվա մտահոգությամբ:

Երեկ երեկոյից չեն դադարում Դավիթ Համբարձումյանին ուղղված շնորհավորանքները:

Blic.am-ը միանում է հնչած շնորհավորանքներին , Դավիթ Համ բարձումյանին մաղթելով առողջություն և վերընթաց հաջողություններ աշխատանքում: