Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն, ստեղծված համաճարակային ծանր իրավիճակի պատճառով, որոշել է չկազմակերպել տոմսերի «բաց» վաճառք: Հայտնում է ՀԱՕԿ-ը։
Տոմսերը կբաժանվեն մարդկանց որոշակի խմբերի: Առաջիկայում կորոշվեն հանդիսականների այն կատեգորիաները, ովքեր իրավունք կստանան այցելել մարզավայրեր:
Նշվում է, որ այդ խմբերի անդամները պետք է խստորեն պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ խաղերն անվտանգ և սահուն անցկացնելու համար։ Տրիբունաների հնարավոր առավելագույն զբաղվածության չափը քննարկման փուլում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տոմսերը կտրվեն միայն Չինաստանի բնակիչներին և չեն կարող ներկա լինել արտասահմանցի երկրպագուները, ինչպես Տոկիոյում էր:
24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 17 օր
Կարդացեք նաև:
Ուլիխանյանն աշխատավայրում մշտապես խնջույքներ է արել, ով է փորել նրա տակը. «Ժողովուրդ»
Արմավիրի մարզի բնակիչները կանգնել են գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ. «Ժողովուրդ»
«Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով առերեսումները կասեցվել են. «Ժողովուրդ»
Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենը վերականգնել է 415 մլն դրամի վնասը