Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու նպատակով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:
Քաղաքապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական ու համաշխարհային մարմնամարզության լեգենդին՝ մարզական բացառիկ նվաճումների և ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մաղթելով քաջառողջություն:
Սպորտի 93-ամյա նվիրյալն այսօր էլ շարունակում է մարզվել՝ լավագույն օրինակ լինելով սերունդների համար, որոնք ձգտում են նմանվել նրան:
Կարդացեք նաև:
Ինչու 11-րդ դասարանի աշակերտուհու կյանքը փրկել չի հաջողվել. Մարտունու բժշկական կենտրոնը մանրամասնում...
ՔՊ-ականների մի թևը՝ Քոչարյանի հետ սպասում է ոստիկանապետին. արշավ են սկսել. «Ժողովուրդ»
Ադրբեջանում խտրական քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով. Արցախի ՄԻՊ
ՊՊԾ պետին կկանչեն Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»