Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց անցկացնել այս շաբաթ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Աթալը՝ Ելիսեյան պալատում նախարարների խորհրդի նիստի արդյունքներով։
«Նախագահ Պուտինը խոստացել է վերադառնալ նախագահ Մակրոնի հետ խոսակցությանը, որպեսզի կարծիքներ փոխանակեն [Մարիուպոլի իրավիճակի վերաբերյալ]։ Հավանական է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև նոր խոսակցությունը տեղի կունենա այս շաբաթ»,- ասել է Աթալը։
Երկու առաջնորդների նախորդ հեռախոսազրույցը, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է իրավիճակը Մարիուպոլում, կայացել է երեքշաբթի երեկոյան:
Կարդացեք նաև:
Արցախի ԱԳՆ֊ն հայտարարություն է տարածել
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրթիռային կայանների...
Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին. «Հրապարակ»
Մարոկկացի դարպասապահ Բունուն ստացել է խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ու այն փոխանցել խաղընկերոջ...