Քննիչի միջնորդությունը դատավոր Ալեքսանյանի կողմից բավարարվեց մասնակի՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանավորումը երկարացվեց մեկ ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Դատավոր Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս գործով դեռեւս որեւէ դատավոր ի զորու չի եղել իրականացնել արդարադատություն, ակնհայտ անհիմն մեղադրանքով, առանց որեւէ հիմքի դատավորին շարունակում են պահել կալանքի տակ, միայն նրա համար, որ վերջինս գործել է անկախ եւ անաչառ, զերծ ներքին եւ արտաքին ճնշումներից:
Այս գործը անօրինականությունների բնույթով եւ ծավալով աննախադեպ է քաղաքակիրթ պետությունների պատմության մեջ»,- գրել է փաստաբանը։
Կարդացեք նաև:
Միրզոյանը հրահանգել է՝ շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ճանապարհ բացել, որ ինքը գա՝ անարգել մտնի ...
Հայաստանի միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Ուկրաինայի 90 քաղաքացի
ՄԱԿ-ի առաքելությունը վարկաբեկում է կազմակերպությունը որպես ինստիտուտ. Մարուքյան
Ուշադրություն՝+40․․․+42 աստիճան տաքություն, առանց տեղումների եղանակ