Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց անցկացնել այս շաբաթ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Աթալը՝ Ելիսեյան պալատում նախարարների խորհրդի նիստի արդյունքներով։
«Նախագահ Պուտինը խոստացել է վերադառնալ նախագահ Մակրոնի հետ խոսակցությանը, որպեսզի կարծիքներ փոխանակեն [Մարիուպոլի իրավիճակի վերաբերյալ]։ Հավանական է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև նոր խոսակցությունը տեղի կունենա այս շաբաթ»,- ասել է Աթալը։
Երկու առաջնորդների նախորդ հեռախոսազրույցը, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է իրավիճակը Մարիուպոլում, կայացել է երեքշաբթի երեկոյան:
Կարդացեք նաև:
Այսօր փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը
Դասերը կավարտվեն հունիսի սկզբին. նախարարությունը սահմանել է վերջին դասերի օրերը
Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
ՀՀ-ն պատրա՞ստ է ընդունել Ադրբեջանի նախապայմանները. ԱԳՆ-ն այս և այլ հարցերի վերաբերյալ ոչինչ «չի պատա...