Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամներ ունի

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզունյանին: