Մեր օրերում, երբ գեղեցիկ ու գրավիչ արտաքին ունենալն այլևս էսթետիկ բժշկության տիրույթում է, շատ է կարևորվում բանիմաց և հմուտ բժիշկ-կոսմետոլոգների դերը:
Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել բժիշկ-կոսմետոլոգ Անահիտ Հրանտովնա Չոբանյանին: Չնայած երիտասարդ տարիքին՝ բժշկուհին հմտորեն է տիրապետում իր աշխատանքին՝ անմնացորդ նվիրումով ու սիրով կատարելով իր գործը։ Անահիտ Հրանտովնան մշտապես հետևում է էսթետիկ գեղեցկության ոլորտի նորարարություններին, մասնակցում ԱՊՀ երկրներում և արտերկրում անցկացվող վերապատրաստման դասընթացների, ինչի վկայությունն են ոչ միայն բժշկուհու աշխատասենյակի պատերին փակցված բազմաթիվ սերտիֆիկատները, այլև այն արհեստավարժությունը, որով նա տիրապետում է այս երիտասարդ ոլորտի բոլոր նրբություններին ու առաջատար տեխնոլոգիական հմտություններին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Անահիտ Հրանտովնային իր աշխատանքով կանանց գեղեցկությունը յուրովի ընդգծելու և այդպես կյանքը գեղեցիկ դարձնելու համար։
Անի Շ.
Կարդացեք նաև:
BMW-ն և Volkswagen-ը փակում են գործարաններն ամբողջ Եվրոպայում՝ Ուկրաինայից ներկրվող դետալների պակասի...
Քամիները վնասել են գազատարը. դադարեցվել է Լորուտի գազամատակարարումը
Ռուսական լրատվամիջոցները «Լեռնային Ղարաբաղից» հանել են «լեռնային» բառը
Չավուշօղլուն՝ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին միանալու մասին