Մեր օրերում, երբ գեղեցիկ ու գրավիչ արտաքին ունենալն այլևս էսթետիկ բժշկության տիրույթում է, շատ է կարևորվում բանիմաց և հմուտ բժիշկ-կոսմետոլոգների դերը:
Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել բժիշկ-կոսմետոլոգ Անահիտ Հրանտովնա Չոբանյանին: Չնայած երիտասարդ տարիքին՝ բժշկուհին հմտորեն է տիրապետում իր աշխատանքին՝ անմնացորդ նվիրումով ու սիրով կատարելով իր գործը։ Անահիտ Հրանտովնան մշտապես հետևում է էսթետիկ գեղեցկության ոլորտի նորարարություններին, մասնակցում ԱՊՀ երկրներում և արտերկրում անցկացվող վերապատրաստման դասընթացների, ինչի վկայությունն են ոչ միայն բժշկուհու աշխատասենյակի պատերին փակցված բազմաթիվ սերտիֆիկատները, այլև այն արհեստավարժությունը, որով նա տիրապետում է այս երիտասարդ ոլորտի բոլոր նրբություններին ու առաջատար տեխնոլոգիական հմտություններին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Անահիտ Հրանտովնային իր աշխատանքով կանանց գեղեցկությունը յուրովի ընդգծելու և այդպես կյանքը գեղեցիկ դարձնելու համար։
Անի Շ.
Կարդացեք նաև:
ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններում գլխավոր հարցերի շուրջ դոփում են տեղում. ՌԴ պատվիրակության ղեկավ...
Ժոզե Մոուրինյոն Արսեն Զախարյանին տեսնում է որպես Հենրիխ Մխիթարյանի հավանական փոխարինող
Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատան...
Քիչ առաջ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել