«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի հետ ՔՊ խմբակցության հանդիպումների ժամանակ յուրայիններին սկսել են «շմոն» անել։ Այնպես, ինչպես բերդերում են անում, երբ թմրամիջոց ու բջջային են փնտրում։ Եվ դա ՔՊ-ի ներսում տարակուսանքի, եթե չասենք՝ վրդովմունքի, տեղիք է տալիս։
Ոչ թե վարչապետի հետ հանդիպումից առաջ առաջարկում են հանձնել բոլոր նկարող, ձայնագրող սարքերը, այլ վարչապետի թիկնապահները ներս են մտնում, սկսում ստուգել, թե ում ձեռքին հեռախոս, պլանշետ կամ apple watch կա, որով կարող են ձայնագրել կամ տեսագրել հանդիպումը, եւ ձեռքներից հավաքում են։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այլեւս ոչ մեկին չի վստահում»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև:
Նոր ցուցակ․ անհետ կորած 19 քաղաքացիների անուններ
Արցախին առնչվող բացառիկ որոշում. Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ է եղել
Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային ...
2900 մարդկային կորուստ Թուրքիայում, 1400՝ Սիրիայում