ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն այսօր կգա Հայաստան

Այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան: Նենսի Փելոսին Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև կառավարության այլ ներկայացուցիչների հետ։

Այս օրերին նա Բեռլինում է, որտեղ ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: