Ռոնալդուն ցանկացել է հեռանալ ԱԱ-2022-ից

Կրիշտիանու Ռոնալդուն ցանկացել է հեռանալ ԱԱ-2022-ից, երբ իմացել է, որ Պորտուգալիայի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չի գալու:

Հարձակվողը պահեստայիններին նստարանին էր մնացել Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի Շվեյցարիայի հետ խաղում (6:1) եւ փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին, սակայն արդյունավետությամբ աչքի չընկավ:

Իմանալով այն մասին, որ Ֆերնանդու Սանտուշը որոշել է նրան դուրս չհանել խաղադաշտ մեկնարկային կազմում, նա զայրացել է: Record-ի տվյակներով, Ռոնալդուն շատ մոտ է եղել նրան, որ հավաքի իր իրերը եւ հեռանա այդտեղից: Սակայն որոշ ժամանակ հետո ֆուտբոլիստը հանդարտվել է: