Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Արցախի Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար: Բնակչությանը հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները»,- ասված է հայտարարությունում։
Կարդացեք նաև:
Հակասական հայտարարություններ կրթական ծրագրի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 66
Մինչ պետնախարարի պաշտոնում նշանակվելը, Վարդանյանը Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ունեցել. «Ժող...
ԱՄՆ-ն հարված է հասցրել Եմենին՝ հութիների հականավային հրթիռները ոչնչացնելու համար
Դոլարի փոխարժեքը նվազել է 453 դրամից. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ