ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը վերջերս հրաժարական տվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, հունվարի 31-ից փետրվարի 1-ը կգործուղվեն Մոսկվա:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը:
Գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը կատարվելու են պետբյուջեի հաշվին:
Գործուղման վերաբերյալ կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը:
Կարդացեք նաև:
17-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել եղբոր 3-ամյա որդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է
Նոր հիփոթեքային վարկ Յունիբանկից՝ Diamond Hills-ում բնակարան գնելու համար
Ոստիկանության մեքենան պե՞տք է կանգներ, թե՞ ոչ. ինչ քննարկում է եղել ոստիկանապետի մոտ. «Ժողովուրդ»
Իրավապահ համակարգում Ապարանի դեպքերի մեղավորներին են փնտրում. «Ժողովուրդ»