Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
Կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին:
Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը:
Կարդացեք նաև:
Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձ...
Անցանկալի անձ. Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս-ուկրաինական բանակցությունների 5-րդ փուլը՝ այսօր. ինչ սպասել
ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը հանդիպել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետ...