Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը մրցանակ է ստացել Ազգային վարկանիշ 2023 մրցանակաբաշխությանը լավագույնների անվանակարգում։ Արկադի Փելեշյանն արժանացել է «Կառավարման, քաղաքի բարեկարգման ոլորտում՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի իրականացման, հանրային ու մարդասիրական ծրագրերում՝ ակտիվ ներգրավման հատուկ մրցանակի»։ Ազգային վարկանիշ մրցանակաբաշխության կազմկոմիտեն լավագույններին որոշում է նախորդ տարի անցկացրած տարբեր հարցումների ու մոնիթորինգի միջոցներով։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Արարողությանը ներկա են եղել և ստացել մրցանակը Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանն ու Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը։
Կարդացեք նաև:
44-օրյա պատերազմի զոհերի ծնողները հարցաքննության են հրավիրվել. ինչ են ասել Փաշինյանի մասին. «Ժողովու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու անչափահասներին բերման ենթարկեցին. նրանց մոտ գտել են ատրճանակ, մետաղյա մահակ, փականո...
Իշխանությունը դեկանի թեկնածու ունի. թեժ պայքար. «Ժողովուրդ»
«Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում մեքենան շրջվել է, կա վիրավոր