Սոթքի հանքի ուղղությամբ եղել են ոչ ինտենսիվ կրակոցներ. Դավիթ Թորոսյան

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Սոթքի հանքի ուղղությամբ եղել են ոչ ինտենսիվ կրակոցներ` հրաձգային զինատեսակներից, որից հետո հանքի աշխատակիցներին տարհանել են անվտանգության նկատառումներով։ Արտառոց, էական միջադեպեր չեն եղել:

Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը։