ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ,անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել.
-Այսօր ժամը 15:30-ին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմ Թումանյան – Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ»:
Ես եւ արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսեւորումն է։
Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին։
Լրագրողներին եւս սիրով հրավիրում եմ լուսաբանելու ակցիան։
Կարդացեք նաև:
Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում. «Ժողովուրդ»
Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովո...
ՔՊ-ական ավագանու անդամները նախընտրում են ավագանու անդամի մանդատը` ԱԺ-ում իրենց զբաղեցրած պաշտոնից. «...
Ապրիլ ամսին ներգնա զբոսաշրջիկների քանակը կազմել է 96,938