Հունվարի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նորավան-Լծեն- Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք և տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Կարդացեք նաև:
Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր տարածքային անձնագրային ստորաբ...
Ուկրաինայում պլանավորում են մանդատից զրկել պատերազմի պատճառով երկիրը լքած շուրջ 10 պատգամավորի
ԱԺ պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց․ «Ժողովուրդ»
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով