Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք և տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նորավան-Լծեն- Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք և տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։