Կառավարությունը որոշել է արցախցիներից վերցնել 6 ավտոբուս

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է շարունակել արցախահայերի ունեզրկման քաղաքականությունը։

Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է Արցախից բռնի տեղահանված, այժմ փախստականի կարգավիճակ ստացած Կարո Աբրահամյանից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, որպես նվիրատվություն՝ 6 «HYUNDAI COUNTY 3.9 D» մակնիշի ավտոբուս, տալու հարցը։

Բազմիցս թե Փաշինյանը, թե իր կուսակիցները հայտարարել են, որ Հայաստանում չի կարող գոյություն ունենալ Արցախի վտարանդի կառավարությունը, և Արցախի պետական ավտոպարկը պետք է հանձնվի ՀՀ իշխանություններին։

Նվիրատվությունների անվան տակ, փաստացի բռնագանձվում են արցախահայերի ունեցվածքը։

Սևակ Հովհաննիսյան