ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Նախարարը շնորհավորել է բարեկամ երկրի դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա ևս կշարունակի զարգացնել երկու երկրների՝ ամուր հիմքերի վրա դրված բազմաբևեռ համագործակցությունը:
Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու հայ-ֆրանսիական փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Դեսպանի հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրական դաշտում կատարվող աշխատանքներին, ՀՀ-ում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմություններին և հայաստանյան մի շարք ԲՈՒՀ-երում՝ այդ թվում նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանում, իրավունքի բնագավառում էլեկտրոնային գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց ներդնելու հնարավորությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարներն ու միջազգային որդեգրմանը վերաբերող մի շարք հարցեր:
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Ակնկալում ենք` ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգա...
Վահագն Խաչատուրյանը պետական պարգևներ է հանձնել և շնորհավորել Ոստիկանության օրվա առթիվ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թագուհի Թովմասյանը մայիսի 9-ին յուրօրինակ ակցիա կիրականացնի
Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ