Մարդիկ ուզում են միայն վատը տեսնեն, առաջընթաց կա. Արմեն Ռուստամյանը բյուջեի մասին- վերնագիր

Ազգային ժողովի  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով մարդիկ վատն են միայն տեսնում, իսկ առաջընթացը չեն նկատում։ Այս մասին  զրույցում ասել է Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ 2018–ի բյուջեի նախագիծը առաջընթաց չի ապահովելու,  աշխատավարձներն ու թոշակները չեն բարձրանում, ինչին զուգահեռ գնաճ է։

«Մեր համար գլխավորն այն է, որ հնգամյա ծրագիրը, որն ընդունել ենք, այս բյուջեն դառնա այդ ծրագրի իրագործման քայլը։ Դուք մենակ վատն եք տեսնում, մարդիկ ուզում են վատը տեսնեն, միշտ կարելի է տեսնել, որ վատ է։ Մենք էլ ենք ասում՝ պրոբլեմ կա, բայց առաջընթաց էլ կա։

Մեր հարցին՝ որ ոլորտում է մասնավորապես սառաջընթաց արձանագրվել, Արմեն Ռուստամյանը հորդորել է ընթերցել իր գործընկերոջ ելույթը։ «Այդ առաջընթացը պարզապես չեն ուզում տեսնել»։

Դիտարկմանը, որ առաջընթացը շրջանցում է քաղաքացուն, բյուջեն չի նպաստելու, որ գրպանը լցվի, ՀՅԴ պատգամավորը արձագանքել է. «Քաղաքացու գրպանը լցնելու հիմքեր պետք է ստեղծվի, որը  էսօր չկա, էդ հիմքերը ստեղծվում են ընթացքում»։