Վենդետա փոխմարզպետի որդու սպանությունից մեկ տարի անց. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյա¬նի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից մոտ մեկ տարի անց Նորատուս գյուղում դեռ լարվածու¬թյունը պահպանվում է: Նրա սպանության մեջ մե¬ղադրվում է 20-ամյա Մե¬խակ Հարությունյանը:

Օրերս Նորատուսում հրկիզել են Հարությունյանի բարեկամին պատկանող բեռնատար մեքենան: Սպանված Հայկ Հակոբյանը նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է, և վենդե-տայի վարկածը չի բացառվում: Արա Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն Նորատուսում սպանությունից հետո տեղի ունեցող դեպքե¬րի հետ: «Մենք ընդհանրապես կապ չունենք նման խուժան բաների հետ, անողներին էլ չենք ողջու¬նում»,- այսպես պատասխանեց Արա Բանդուրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: