«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո ակտիվ ընթերցող-ունկնդիրներից ոմանք զարմանում են, թե «ինչքան է փոխվել «Ազատություն» ռադիոկայանը»։ Երեկ մենք տեղեկացանք, որ «Ազատություն»-ից հեռացել է լրագրող Աննա Իսրայելյանը, ով 1993-ից աշխատում էր ռադիոկայանում, իսկ 2005 թվականից վարում էր «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարը, որին տարիների ընթացքում հյուրընկալվել են գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի քաղաքական-հասարակական գործիչները, փորձագետները։ Մենք փորձեցինք հասկանալ, թե որն է հեռանալու պատճառը, սակայն Ա․ Իսրայելյանը հրաժարվեց մեկնաբանել։ Մեր աղբյուրներն ընդամենը ասացին՝ «աշխատանքային տարաձայնությունների պատճառով»։ Աննա Իսրայելյանը, հիշեցնենք, նաեւ առցանց «Առավոտի» խմբագիրն է։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև:
Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Sinquefield Cup-ի 4-րդ տուրում
Մշտական բնակչության թվաքանակը նվազել է. տխուր պատկեր. «Ժողովուրդ»
Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու. «Ժողովուրդ»
Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է. «Ժ...