Ցմահ դատապարտյալների հարազատներն ԱԺ-ի դիմաց են․ պահանջում են համաներումը տարածել նաև իրենց հարազատների վրա

Ազգային ժողովի մուտքի մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացնում ցմահ դատապարտյալների հարազատները․ նրանք հավաքվել են և պահանջում են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա։

«Հույս ունենք, որ բոլորի վրա պետք է ազդի այս համաներումը, որովհետև Արդարադատության նախարարը ասել է, որ սա աննախադեպ համաներում է»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկելում է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: