ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին Նահապետյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից: Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն: Տապալված ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է Աժ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում: Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը: Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ, քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում` քան պաշտոնը թողնելը, որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ` այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական: Շնորհակալություն»,- գրել է Նահապետյանը:
Տիգրան Ավինյանի օգնականն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
Որպես անհայտ որոնվող 29-ամյա տղամարդու քայքայված մարմինը հայտնաբերվել է «Հաղթանակ» զբոսայգում
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի իրավապահ մարմինների կողմից լրագրողների հանդեպ բռնությունների գրությ...
Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու. «Ժողովուրդ»