Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու մասին տեղեկություններ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում չկան: Այս մասին երկուշաբթի հայտարարել է գերատեսրչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետական քարտուղարի հնարավոր նշանակման մասին տեղեկությունը հայտնի դարձավ նախորդ հանգստյան օրերին, սակայն չէր հաստատվել ոչ ՀԱՊԿ-ի, ոչ հանրապետության կողմից:
«Մենք նման տեղեկություն չունենք…Հարցը համապատասխան մակարդակում կքննարկվի նոյեմբերի 8-ին Աստանայում: Ներկա պահին անգամ հայտնի չէ, թե որ երկրից կլինի թեկնածուն, ոչ թե թեկնածուն»,- ասել է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը:
Կարդացեք նաև:
«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ քննարկել ենք երեխաների հետ կապված խնդիրները, գնահատ...
Հայաստանից որոշ ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Կարա ՄըքԴոնալդի հետ
ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ